Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:
Համապատասխան ուղերձ տարածվել է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
«Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին շնորհավորում ենք անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը՝ հետագա զարգացման լայն հնարավորություններով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ։