copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 14:49 03-07-2026

Պակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել

Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել։

Այս մասին հայտնել է Dawn թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։

«Ըստ հաղորդագրությունների՝ վթարի հետևանքով 40 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ», - մեջբերում է հրատարակությունը Բելուջիստան նահանգի լրատվամիջոցների և քաղաքական հարցերի նախարարության հայտարարությունը։

Ավելի վաղ թերթը հայտնել էր 24 զոհի մասին։

Իրավապահների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան և Խայբեր-Փախտունխվա նահանգների սահմանին գտնվող լեռնային շրջանում։ Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես հաղորդում է Daily Pakistan թերթը, փրկարարական խմբերը շարունակում են վիրավորներին տարհանելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու գործողությունը, աշխատանքը բարդանում է տեղանքի ռելիեֆի պատճառով։

Ինչպես Dawn-ին հայտնել են ոստիկանությունում, ավտոբուսը Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետտա քաղաքից դուրս է եկել 36 ուղևորով և ուղևորվում էր Պեշավար՝ Խայբեր-Փախտունխվա նահանգի վարչական կենտրոն։ Ճանապարհին տրանսպորտային միջոցի մեջ են նստել մեկ այլ ավտոբուսի ուղևորներ, որը փչացել էր ճանապարհին։ Երկու նահանգների սահմանը հատելուց անմիջապես հետո տրանսպորտային միջոցն ընկել է ձորը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին