Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է կենտրոնական հարձակվող Կալիֆալա Դումբիան։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 21-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի կազմում հանդես կգա 18 համարի խաղաշապիկով։
Երիտասարդ հարձակվողը հայկական ֆուտբոլին քաջածանոթ է, քանի որ վերջին 3 մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել Հայաստանում:
Մասնավորապես, ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Դումբիան Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք նաև, որ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 225 հազար եվրո։