Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։
Նրան կուղեկցեն ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։ Այցի շրջանակում եվրոպացի պաշտոնյաները կհանդիպեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության» (EEAS) հայտարարության համաձայն՝ այցը կկայանա հուլիսի 7-8-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այն հնարավորություն կտա վերանայել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, քննարկել առավել անկայուն դարձող աշխարհաքաղաքական իրավիճակում առկա ընդհանուր մարտահրավերները և որոնել համագործակցության նոր ուղղություններ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և ՆԱՏՕ-ի դաշնակից։
Ermenihaber