copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:35 29-06-2026

Իրանը հանդիպում է խնդրել. այն կկայանա վաղը՝ Դոհայում. Թրամփ

Իրանը հանդիպում է խնդրել։ Այն կկայանա վաղը՝ Դոհայում: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով:

Սակայն Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել էր Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը:

«Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման վերահսկման հարցով, շարունակվում են բնականոն հունով, որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցություններ անցկացնելու մասին չեն հաստատվում»,- նշել է Ղարիբաբադին:

Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի շուրջ։ Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ