Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Վառելիքի ներմուծման հնարավորությունը դիտարկվում է որպես ռուսական վառելիքի շուկայում կայունությունն ապահովելու միջոցներից մեկը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում են երկու հիմնական միջոցառումներ, որոնց համար արդեն ստեղծվել են արտոնյալ հարկային պայմաններ։