copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 13:33 25-06-2026

Լավրովը Զելենսկիին մեղադրել է Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու և կոորդինացնելու համար օգտագործվող հատուկ կրկնիչները հունիսի 22-ից դադարեցրել են իրենց գործունեությունը Բելառուսում:

Լրագրողների հարցերին պատասխանելիս Զելենսկին, հղում անելով հետախուզության և Գերագույն գլխավոր հրամանատարի տվյալներին, բառացիորեն նշել է. «Արդյո՞ք դրանք ապամոնտաժվել են, թե ոչ, ես անկեղծորեն դեռ չգիտեմ։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա, և ես ուշադիր հետևում եմ իրավիճակին և ստանում եմ ամենօրյա հաղորդագրություններ։ Փաստն այն է, որ կրկնիչները ներկայումս չեն գործում»։

Այս զարգացումը հաջորդել է Ուկրաինայի ղեկավարի նախորդ շաբաթվա հայտարարությանը, որով նա բացահայտել էր Բելառուսի Գոմելի և Բրեստի մարզերում տեղակայված չորս ռուսական կրկնիչների գոյությունը (որոնց միջոցով թիրախավորվում էին Ժիտոմիրի, Ռովնոյի, Վոլինի մարզերը, երկաթուղիներն ու էներգետիկ օբյեկտները) և Մինսկից կոշտ կերպով պահանջել էր մեկ շաբաթվա ընթացքում հեռացնել դրանք սեփական տարածքից:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ խնդրի շուրջ կողմերի միջև լուրջ դիվանագիտական պայքար է սկսվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անմիջապես մեղադրել է Զելենսկիին Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու և ռազմական գործողությունների աշխարհագրությունը արհեստականորեն ընդլայնելու փորձերի մեջ:

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, թեև հրապարակայնորեն զերծ է մնացել ռուսական ռազմական սարքավորումների անջատման փաստը կոնկրետ մեկնաբանելուց, սակայն շտապել է հայտարարել, որ իր երկիրը հակամարտության մեջ ներքաշելու ցանկացած փորձ բացարձակապես անընդունելի է իրենց համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին