copy image url
Սպորտ 5 ժամ առաջ - 20:19 22-06-2026

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս մնաց 2026-ի աշխարհի առաջնությունից։ Թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով պարտվել է Ավստրալիային, իսկ երկրորդ խաղում 1-0 հաշվով պարտվել Պարագվային ու կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունը։

Պարտությունների հետևանքով Թուրքիայի ազգային հավաքականը զգալիորեն նահանջել է ՖԻՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում։ Այս պահի դրությամբ Թուրքիան նահանջել է 10 հորիզոնականով ու գտնվում է 32-րդ տեղում։

Ըստ ՖԻՖԱ-ի տվյալների՝ Աշխարհի առաջնությունում միավորների կորստով Թուրքիան զիջում է միայն Թունիսին, որն աղյուսակում նահանջել է 13 հորիզոնականով։ Թուրք երկրպագուները պնդում են, որ նման արդյունքից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան պետք է հեռանա։

Ermenihaber

Ամենից շատ դիտված