Այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, նա է մեզանից կախվածության մեջ հայտնվում:
Այս մասին Սամվել Մարտիրոսյանը հայտնում է Ֆեյսբուքի էջում հրապարակած իր տեսանյութում՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև երկկողմ համաձայնագրի մասին:
«Ժող ջան, քանի որ զուգահեռ հարցնում եք, սենց պատասխանեմ, չեմ հասցնում բոլորին պատասխանել։ Թիմ Տելեկոմի ու Ազեռտելեկոմի թրաֆիկի տարանցման պայմանագրի պահով։
Լավ մասեր ունի էս ամեն ինչը. նախ նշված ա հայտարարության մեջ, որ կոմերցիոն հիմունքներով է, այսինքն զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը, հետո՝ իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում հենց Նախիջևանի հետ ու Մերձավոր Արեւելքի հետ կապի տեսանկյունից։ Էս վերջինի վերաբերյալ մի երկու բառով ստեղ նշեմ», - գրել է մեդիափորձագետը: