Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 14:31 21-06-2026

Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել.

Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը

Մեղրիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա անցկացված «Արևմտյան Ադրբեջան» թեմայով միջոցառման ֆոնին խոսում ենք ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլ նաև ազգային դիմադրության, պետական մտածողության և պատմական հիշողության մասին։

Այս տեսանյութում ներկայացնում եմ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին Դրմբոն համայնքի ղեկավար Սուրեն Շաբոյանի ստորագրած բացառիկ հրամանը, որը տարիներ անց կրկին հայտնվեց իմ արխիվում։

Այս փաստաթուղթը ոչ միայն պատերազմի ժամանակ ընդունված կառավարման որոշում է, այլ նաև մտածողության, պատասխանատվության և կազմակերպվածության օրինակ։ Ինչպիսի՞ մարդիկ են պահել հայկական գյուղերը պատերազմի օրերին, ինչպիսի՞ արժեքների վրա է կառուցվել դիմադրությունը և ինչո՞ւ այդ պատմությունները պետք է հիշել այսօր։

Տեսանյութ:

Ձեզ գուցե հետաքրքրի