copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 12:03 21-06-2026

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզվառելիքով բեռնված 17 վագոն

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ուղարկվել է մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիք (17 վագոն):

Միաժամանակ իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Առաքվել է նաև 1260 տոննա քաշով ցորենի խմբաքանակ (18 վագոն)։