copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 11:37 21-06-2026

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

Պակիստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորությամբ, ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին մասնակցելու համար։

Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շարիֆը Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ միասին կմասնակցեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բարձր մակարդակի բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր Բյուրգենշտոկում, տեղեկացրել է գերատեսչությունը։

Ամենից շատ դիտված