Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:00 18-06-2026

4.6 մլն դրամ՝ զրպարտության համար․ Արուսիկ Տիգրանյանը դատարանում հաղթել է Անիտա Հարությունյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տևական ժամանակ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող Արուսիկ Տիգրանյան–Անիտա Հարությունյան դատական վեճը վերջապես ավարտվել է։

Դատարանը որոշում է կայացրել հօգուտ Արուսիկ Տիգրանյանի, ինչի մասին լրագրողը հայտնել է իր սոցիալական էջերում։

Հակամարտությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Անիտա Հարությունյանը Արուսիկի ռեպորտաժի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել՝ պնդելով, որ դրա հետևանքով տեսանյութի հերոսուհին ծանր հոգեբանական վիճակի է հասել։

Արուսիկ Տիգրանյանը այդ հայտարարությունները համարել էր զրպարտություն և դիմել դատարան։

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել, ինչ հայտարարություններ էին արել կողմերը և ինչ որոշում է կայացրել դատարանը․ մանրամասները՝ հոլովակում։

Ամենից շատ դիտված