copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:46 17-06-2026

Ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման պայմաններում. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ.

2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական և հետընտրական ժամանակահատվածը, արձանագրում է։

Ա. 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը էական ազդեցություն է թողել մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության վրա։

Բ. ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման ակնառու տարրեր և դրվագներ են պարունակում։

Գ. Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերն ու տոկոսները ցույց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն և ավելի տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին։

Դ. Իրողությունների համակողմանի և արդար վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար:

Հայրենիքը բոլորինս է, հաղթանակը՝ ժողովրդինը:

17 հունիսի 2026թ
Երևան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել