copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:42 16-06-2026

Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հեռացող խորհրդարանն այսօր կմեկնարկի իր վերջին հերթական նիստերը, եւ գործող պատգամավորներից շատերը հրաժեշտ կտան կոմֆորտ վիճակին՝ հինգ տարի գրեթե ոչինչ չանելու եւ միլիոններ վաստակելու արտոնյալ կյանքին։ Իհարկե, կլինեն արտահերթ նիստեր, «տանը մնացած» նախագծերը չեն ժառանգի հաջորդ խորհրդարանին` կաշխատեն ավարտին հասցնել:

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամկետն էլ, ի դեպ, խիստ անորոշ է։ Չնայած, ըստ կարգի, նոր խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է մեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները որոշել է վիճարկել Սահմանադրական դատարանում, ուստի, դատական գործընթացներով եւ ժամկետներով պայմանավորված, հնարավոր է այդ օրը փոխվի։

ՍԴ դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է, եթե բարձր դատարանն արագացված ընթացակարգով քննի ընդդիմության հայտը, ինչն ամենահավանական սցենարն է, որպեսզի դատարանի որոշումը հետեւանքներ չունենա` մարդիկ ամառային հանգիստը վայելելիս լինեն, եւ փողոց դուրս եկող ու ընդվզող չլինի, ապա նորընտիր երեսփոխանները հուլիսի վերջին մանդատները կստանան, եւ օգոստոսի 2-ին կլինի անդրանիկ նիստը: Նախորդ խորհրդարանն էլ է օգոստոսի 2-ին մեկնարկել: Հենց առաջին չընդհատվող նիստում ԱԺ-ն վարչապետ կընտրի: Իսկ բուն աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 14-ից։

Ի դեպ, հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգեւավճարի ախորժակ ունեն, չնայած որ ամիսներ առաջ են մոտ 3-ական միլիոն պարգեւավճար ստացել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել