copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 13:25 15-06-2026

Ավազակային հարձակում՝ Երևանում․ 37-ամյա օտարերկրացի տղամարդուց գողացել են160 հազար ԱՄՆ դոլար

Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված