Անցյալ տարի` 2025 թվականին, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4 413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը` Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կադաստրի կոմիտեից։
«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,– հայտնել են գերատեսչությունից։
Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր
կայքում։