copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 09:53 15-06-2026

G7-ի առաջնորդները Ֆրանսիայում կքննարկեն Իրանի և Ուկրաինայի հարցերը

G7-ի առաջնորդները այսօր կհանդիպեն Ֆրանսիայում՝ այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին, որ հասել են նախնական համաձայնության՝ իրենց միջև պատերազմը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։

Իրանի շուրջ հետագա քայլերի հարցը կլինի այն մի շարք թեմաներից մեկը, որոնք համաշխարհային առաջնորդները կքննարկեն հունիսի 15-17-ը կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

Քննարկվելու են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը, համաշխարհային տնտեսական անհավասարակշռությունների հաղթահարումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս այսօր կժամանի Ֆրանսիա՝ մասնակցելու գագաթնաժողովին:

Ամենից շատ դիտված