Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը:
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԽ քարտուղարի գրասենյակը:
Հիշեցնենք, որ այսօր Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։