copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 23:28 13-06-2026

Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 3756 մարդ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են հարվածել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներում գտնվող բնակավայրերին, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահ» շիա աշխարհազորայինների թիրախները։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում այնտեղ զոհվել է 45 մարդ, վիրավորվել՝ 149-ը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3756-ի, իսկ վիրավորներինը՝ 11632-ի», – ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ փրկարարները շարունակում են մաքրել Նաբաթիե քաղաքում և նրա հարակից տարածքներում ավերակները, որոնք ենթարկվել են ինտենսիվ ռմբակոծության։ Զոհերի թիվը, կանխատեսումների համաձայն, կաճի օրվա վերջում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին