Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 ժամ առաջ - 19:10 12-06-2026

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»։