Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 22:52 11-06-2026

Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը՝ «World Cup 2026»-ը. Մեքսիկայի պատմական «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում տեղի է ունեցել Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունն ու առաջին խաղը։

Մեքսիկայի խորհրդանշական «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը, որտեղ մրցաշարի համակազմակերպիչ Մեքսիկայի հավաքականը A խմբի շրջանակներում ուժերն է չափել Հարավային Աֆրիկայի ընտրանու հետ՝ սկիզբ դնելով ընդլայնված՝ 48 թիմերից բաղկացած մրցաշարի ծրագրով նախատեսված 104 հանդիպումներից առաջինին։

Խաղից առաջ կայացած շլացուցիչ մշակութային շոուի ընթացքում տեղի է ունեցել ացտեկական հարուստ մշակույթի մեծ տոնակատարություն, որն ուղեկցվել է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի արտիստների երաժշտական կատարումներով, ինչպիսիք են Շակիրան, Բուրնա Բոյը և Լիլա Դաունսը, իսկ Մեքսիկայի ազգային օրհներգը հանդիսավորությամբ կատարել է հայտնի երգիչ Ալեխանդրո Ֆերնանդեսը։

Ուշագրավ է, որ այս երկու թիմերը նախկինում ևս հանդիպել էին հենց Աշխարհի առաջնության բացման խաղում, որը տեղի էր ունեցել 2010 թվականին Հարավային Աֆրիկայում, իսկ լեգենդար «Էստադիո Ացտեկա» մարզադաշտն էլ ավելի է ամրապնդել իր համաշխարհային ժառանգությունը՝ պաշտոնապես դառնալով ֆուտբոլի պատմության մեջ առաջին մարզադաշտը, որը հյուրընկալել է ՖԻՖԱ-ի Աշխարհի երեք տարբեր առաջնությունների (1970, 1986 և 2026 թթ.) հանդիպումներ։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել