Հանրությանը հայտնի ու սիրված բլոգեր Օվսիկի կյանքում ամենաերջանիկ ու թանկագին շրջանն է: Օրերս մայր դարձած բլոգերն ու նրա նորածին բալիկը արդեն տանն են, որտեղ նրանց համար կազմակերպվել է ջերմ ընդունելություն:
Բլոգերն ինստագրամի իր պաշտոնական էջում կիսվել է տանը տիրող տոնական ու ջերմ մթնոլորտով և հանդես եկել գրառմամբ՝ ուղղված իր հազարավոր հետևորդներին:
Օվսիկն անկեղծացել է, որ ստացված սիրո քանակն աննկարագրելի մեծ է: Նորաթուխ մայրիկը նաև դիմել է այն երկրպագուներին, ում նամակներին դեռ չի հասցրել պատասխանել՝ խնդրելով չնեղանալ, քանի որ խնամքի և հոգսերի կողքին ժամանակը պարզապես չի ներում.
«Անկեղծ ասած՝ ֆիզիկապես նույնիսկ անհնար է այդքան նամակ բացել ու կարդալ։ Եթե չեմ հասցրել արձագանքել, իմացեք՝ դա միայն այն պատճառով է, որ պարզապես չեմ տեսել: Բայց ուզում եմ, որ իմանաք՝ կարդացածս յուրաքանչյուր խոսք ինձ համար շատ արժեքավոր է, և ես անսահման շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին»,- նշել է նա։