copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:57 11-06-2026

Ինչու է Առուշ Առուշանյանը աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք «իր պատիվը գետնով են տվել»` Գորիսում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է` ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։

Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ՔՊ-ի ցածր տոկոսները, և Առուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին: Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու` մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն: Ասել է, որ պատժելու է իրեն խաբողներին։ Իսկ որ ինքը խաբել է հանրության, ընդդիմության սպասելիքները, ճամբարափոխ է եղել, դա չի հիշում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին