Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:42 10-06-2026

BYD-ն սառեցրել է Թուրքիայում գործարան հիմնելու 1 մլրդ դոլարի նախագիծը

Չինական էլեկտրամոբիլների հսկա համարվող «BYD» ընկերությունը հայտարարել է, որ Եվրոպայում իր առաջին գործարանի արտադրությունը կմեկնարկի այս տարի:

Նշվել է, որ ընկերությունն իր առաջնահերթությունը տվել է Հունգարիային, իսկ Թուրքիայում նախատեսված 1 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը՝ կասեցրել։

«BYD»-ի փոխնախագահ Ստելլա Լին «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հունգարիայի Սեգեդ քաղաքում կառուցվող գործարանն այժմ իրենց թիվ մեկ առաջնահերթությունն է, իսկ երկրորդը՝ Եվրոպայում 2-րդ գործարանի հիմնումը:

Նշենք, որ ընկերությունը դեռևս 2024-ին պաշտոնապես հայտարարել էր Թուրքիայում 1 մլրդ դոլար արժողությամբ գործարան հիմնելու մասին, որի արտադրությունը պետք է մեկնարկեր 2026-ին։

Սակայն Ստելլա Լին հաստատել է, որ Թուրքիայում գործարանի շինարարությունը դեռ չի էլ սկսվել, և նախագիծը ներկայումս սառեցված է։ Թե երբ ընկերությունը կվերադառնա թուրքական շուկայում արտադրություն սկսելու գաղափարին, հստակ չի նշվում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է