FlyOne Armenia-ն հուլիսից վերսկսում է ուղիղ չվերթերը դեպի Սամարա և Կազան: Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։
«Երևան–Սամարա չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 1-ից և կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Երևան–Կազան չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 3-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպի Սամարա տոմսերը սկսվելու են 111 եվրոյից և տատանվելու են մինչև 171 եվրոյի սահմաններում։
Դեպի Կազան չվերթերի տոմսերը սկսվելու են 125 եվրոյից և տատանվելու են մինչև 165 եվրոյի սահմաններում։