Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:00 08-06-2026

ԴՕԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Բաղդասարյանի դստեր ճոխ հարսանիքը. ով է փեսացուն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Օրերս համացանցում տարածվել են չափազանց գեղեցիկ ու տոնական կադրեր, որոնք վկայում են հայտնի ընտանիքում տեղի ունեցած մեծ ու հիշարժան իրադարձության մասին:

Ամուսնացել է ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու, «Լև Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար և բազում աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի դուստրը:

Լևոն Բաղդասարյանի դուստրը՝ Լարիսան, ընտրել է հոր մասնագիտական ուղին։ Նա ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է և հաջողությամբ աշխատում է հենց «Լև Գրուպ» փաստաբանական ընկերությունում՝ զբաղվելով քաղաքացիական, աշխատանքային ու կորպորատիվ իրավունքի մի շարք բարդ գործերով։

Լարիսայի ընտրյալը Էդգարն է: Զույգի հարսանեկան ջերմ ու շքեղ կադրերը վայրկյանների ընթացքում հայտնվել են ուշադրության կենտրոնում, իսկ հետևորդներն ու գործընկերները շտապել են բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել նորաթուխ ընտանիքին:

Մանրամասները՝ հոլովակում:

Ամենից շատ դիտված