Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 19:24 08-06-2026

Զանգվածային խախտումներ են եղել, անհամաչափ լուսաբանում. «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացում եղել են զանգվածային խախտումներ ու անհամաչափ լուսաբանում, իսկ Հանրային հեռուստաընկերությամբ իրենց դեմ «կեղտոտ արշավ» է արվել։

Նրա գնահատմամբ՝ երրորդ ժամկետով կառավարումը երկիրը կտանի ավտորիտար մղձավանջի։

Մարուքյանի խոսքով՝ ընտրությունների լեգիտիմությունը կախված է խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից. եթե նրանք վերցնեն մանդատները, շրջափուլը կհամարվի փակված։ Նա նաև նշել է, որ ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու վրա ուրախանալու կարիք չկա, քանի որ կարևոր քվեարկությունների ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորներ միևնույն է կողմ են քվեարկելու իշխանությանը։

Ամենից շատ դիտված