Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 01:43 08-06-2026

Ես սատարում եմ Նիկոլ Փաշինյանին և իմ դիրքորոշումն արտահայտում եմ բաց՝ ի տարբերություն իմ կոլեգաների. Մհեր Արմենիա

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ՔՊ ընտրական շտաբի մոտ հավաքվել էին ոչ միայն ՔՊ-ականները, այլև Փաշինյանի աջակիցները, որոնց թվում էր երգիչ Մհեր Արմենիան:

Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում նա շնորհավորեց բոլոր այն անձանց, որոնք սատարել են Փաշինյանին, ՔՊ-ին և խաղաղության օրակարգին. «Ուրախ ենք, որ այո, առաջատար ենք, գնում ենք դեպի հաղթանակ, Աստծո կամքով հաղթանակը կարծես թե հաստատված է»:

Մեր հարցին՝ որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին համեմատում էր սատանայի հետ, Մհեր Արմենիան պատասխանեց. «Այդ ժամանակ պոռթկումներ էին, էմոցիաներ, էմոցիոնալ պոռթկումներ, այդ ամենը անցել է, և ես այսօր իմ դիրքորոշումը հանրությանը հայտնում եմ բաց, թափանցիկ՝ ի տարբերություն այսպես կոչված կոլեգաների, որոնք որ ջայլամի քաղաքականություն են վարում»:

Երգիչը շեշտեց, որ իր ընդդիմադիր մոտեցումը փոխվել է այն ժամանակ, երբ առաջ է եկել խաղաղության օրակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը