ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կեղծ է որակել լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ ընտրացուցակներում առկա է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։
«Հարգելի քաղաքացիներ,
հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerkir.am լրատվամիջոցի կողմից։ Հրապարակվել է ընտրացուցակից հատված, որտեղ, ըստ էության գրառում կատարողը, նկատի ունենալով օտարերկրյա անվանմամբ և հայրանվանմամբ ընտրողին, նշում է իբր Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է։
Հավաստիացնում և վերահաստատում ենք, որ ընտրացուցակներում առկա բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են և այսօր ստացված բոլոր ահազանգերի դեպքում ընտրողները ազգությամբ հայեր են։
Հորդորում ենք զերծ մնալ թյուր տեղեկություններ տարածելուց»։