copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:27 07-06-2026

ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրություններից հետո կայքի խափանման պատճառը

Հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ https://www.elections.am/-ի աշխատանքում արձանագրված խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնվածությամբ։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասացին ԿԸՀ-ից։

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դիտորդներ և լրագրողներ միաժամանակ փորձել են մուտք գործել ԿԸՀ պաշտոնական կայք՝ հետևելու քվեարկության նախնական արդյունքներին և ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակվող տեղեկություններին։

Արդյունքում համակարգը չի դիմացել մեծ հոսքին, ինչի հետևանքով կայքը դարձել է անհասանելի կամ աշխատում է ընդհատումներով։

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ տեխնիկական մասնագետներն արագ արձագանքել են խնդրին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Հանձնաժողովում ընդգծել են, որ խափանումը որևէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի վրա, իսկ տվյալների մշակումը և հաշվարկը շարունակվել են սահմանված կարգով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է