copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:47 05-06-2026

Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն սոցիալական հարթակներում հանդես է եկել չափազանց էմոցիոնալ տեսանյութով:

Արտիստը հայտնել է, որ լրացել է իր սիրելի հայրիկի մահվան մեկ տարին: Տեսանյութը ձայնագրելով հայրիկի գերեզմանի մոտից՝ Սաքոն դիմել է իր բազմահազար հետևորդներին՝ հանդես գալով կարևորագույն պատգամով։

«Զանգեք ձեր մամային ու պապային ու ձայնը լսեք…»,- հուզմունքով նշել է ռեփերը:

Արտիստը հորդորել է անվերջ սիրել ու գնահատել ծնողներին, քանի դեռ նրանք մեր կողքին են, որովհետև հետո կարող է պարզապես արդեն շատ ուշ լինել:

Երկրպագուներն ու գործընկերները ցավակցական խոսքեր ու քաջալերանքի մեկնաբանություններ են հղել ռեփերին: