Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 09:00 04-06-2026

Մարզպետարանների «փակ դռները»․10 մարզպետից երկուսն է ընդունում երբեմնի «հպարտներին»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պետական կառավարման համակարգում «հպարտ քաղաքացու» կերպարն աստիճանաբար տեղի է տալիս ինստիտուցիոնալ անտարբերությանը։ Մինչ կառավարության անդամները հանրությանը երևում են ավտոբուսային շրջագայությունների կամ երաժշտական միջոցառումների ժամանակ, մարզերում բնակվող քաղաքացիների իրական խնդիրները մնում են անպատասխան։

Մարզպետարանների պաշտոնական կայքէջերի ուսումնասիրությունը փաստում է՝ 10 մարզպետից միայն երկուսն են հետևողականորեն կատարում օրենքի պահանջը Այս առումով ամենաօրինակելի մարզպետարանների էջերը Վայոց ձորի և Լոռու կայքէջերն են, որոնց տվյալները թարմացվել են ընթացիկ՝ 2026 թվականին։

Այս երկու մարզպետարանները պահպանում են ամսական կտրվածքով հաշվետվությունների դինամիկան։



Արագածոտն, Արարատ, Սյունիք․ այս մարզերում քաղաքացիների ընդունելության վերջին տվյալները թվագրվում են տարիներ առաջ։

Որոշ էջերում վերջին թարմացումները եղել են 2023 կամ 2024 թվականներին, իսկ Արարատի մարզպետարանի կայքում տեղեկատվությունը կանգ է առել 2020 թվականի վրա։ Նման պատկերը սպասելի էր․ պետության SMS-ային կառավարումը վաղ թե ուշ հանգեցնելու էր նման քաոտիկ վիճակի, ինչը պատահականության արդյունք չէ։

Երբ երկրի կառավարումը տեղափոխվում է անհատական հրահանգների տիրույթ, տեղական ինքնակառավարման մարմինները սկսում են աշխատել սեփական հայեցողությամբ։ Արդյունքում, հպարտ քաղաքացին, ով ժամանակին «ոտքով էր բացում» պետական կառույցների դռները, այսօր զրկված է նույնիսկ սեփական մարզպետին հանդիպելու և լսված լինելու տարրական իրավունքից։ Պաշտոնական կայքերի այսօրվա դատարկությունը լավագույնս արտացոլում են պետական ապարատի և շարքային քաղաքացու միջև առկա խորացող անդունդը։

Հարկ է նաև արձանագրել՝ մարզպետարաննեերի կողմից քաղաքացիների ընդունելության արդյունքները տարիներով չթարմացնելը պարզապես աշխատանքային թերացում չէ, այլ ՀՀ գործող օրենսդրության ուղղակի և կոպիտ խախտում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան