copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:49 29-05-2026

Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան

«Հերթական անգամ իշխանական քարոզչամեքենայի ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ և կեղծ տեղեկություններ, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»»,- գրում է Արթուր սարկավագ Գևորգյանը՝ շարունակելով.

«Սա պարզապես հերթական կեղծիքը չէ․ սա գիտակցված ապատեղեկատվություն է, որի նպատակը հասարակության մեջ թշնամանք սերմանելն ու Հայոց Եկեղեցու նկատմամբ ատելություն հրահրելն է։

Տարօրինակ է, որ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու համար որոշ շրջանակներ արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին՝ վստահ լինելով, որ իրենց լսարանի մի մասը չի ստուգի փաստերը։ Եթե փաստարկներ չկան, մնում է հորինել։ Եթե իրական ասելիք չկա, մնում է արտադրել ֆեյքեր։

Հատկանշական է, որ նույն մարդիկ, որոնք անդադար խոսում են «ատելության խոսքի» և «ապատեղեկատվության դեմ պայքարի» մասին, իրենք են դարձել կեղծիքի ամենաակտիվ տարածողները։

Խստորեն դատապարտելի է այս անբարո գործելաոճը, որը ոչ միայն խաթարում է հանրային առողջ մթնոլորտը, այլև նպատակաուղղված կերպով թիրախավորում է ազգային և հոգևոր կարևորագույն հաստատություններից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը