copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:04 29-05-2026

Խուզարկություններ՝ ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է. «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում:

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ամենից շատ դիտված