Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 19:32 28-05-2026

Սարդարապատի հերոսամարտի մեջ մեր գյուղը մեծ լումա ունի, թուրքերը դիմադրություն տեսան. Սառնաղբյուրի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնի է ոչ միայն իր սրբավայրով ու ուխտատեղիներով, այլ նաև իր հերոսական անցյալով։

Սառնաղբյուրի հերոսամարտը կապված է հայ ժողովրդի ինքնապաշտպանական պայքարի հետ, երբ գյուղի բնակիչները, ֆիդայական ոգով, պայքարել են թուրքական ու քրդական հարձակումների դեմ՝ պաշտպանելով գյուղն ու շրջակա բնակավայրերը։

Սառնաղբյուրը հատկապես հիշատակվում է Արևմտյան Հայաստանից գաղթածների և Շիրակի ինքնապաշտպանական շարժումների համատեքստում, երբ գյուղացիները միավորվել էին՝ պաշտպանելու իրենց ընտանիքներն ու սրբավայրերը։ Այդ պատճառով էլ շատերը Սառնաղբյուրը համարում են ոչ միայն գյուղ, այլև ոգու ու դիմադրության խորհրդանիշ։

Սառնաղբյուրցի Մերուժան Կարապետյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է իրենց բնակավայրի հերոսական անցյալը։

«Սարդարապատի հերոսամարտի մեջ մեր գյուղը մեծ լումա ունի, թուրքերը դիմադրություն տեսան»,- պատմում է սառնաղբյուրցի տղամարդը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել