Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 11:13 28-05-2026

Այսօր մենք հաղթահարում ենք 1-ին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը. Փաշինյան

2026 թվականին Հանրապետության այս օրը մենք նշում ենք բոլորովին նոր պատմական պայմմաններում: 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված:

Այս մասին զորահանդեսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հասատատման գործընթացներում: Այսօր
մենք հաղթահարում ենք առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ»:

Խոսելով բանակի մասին, Փաշինյանը նշեց, որ բանակի միակ խնդիրը պիտի լինի ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունը:

«Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիմման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի