Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:15 26-05-2026

Նայիր ինձ, հավատա ուժերիդ. վիրահատությունից հետո Պոնչն անճանաչելիորեն նիհարել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան և հումորիստ Տարոն Իսպիրյանը, ում հանրությունը ճանաչում է Պոնչ բեմական անվամբ, իսկական իրարանցում է առաջացրել սոցիալական հարթակներում:

Դերասանն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակել է լուսանկարների շարք, որտեղ հստակ երևում է նրա անհավանական և կտրուկ նիհարելու ընթացքը:

Իրեն հատուկ յուրօրինակ հումորով ու անկեղծությամբ Պոնչը որոշել է դառնալ մոտիվացիայի աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ կամ կորցրել են հավատը սեփական ուժերի հանդեպ:

Ինչպես հայտնի է, դերասանը տևական ժամանակ պայքարում էր ավելորդ քաշի դեմ և խնդիրը արմատապես լուծելու համար դիմել էր բարիատրիկ վիրահատության: Արդյունքն ուղղակի ապշեցուցիչ է. Պոնչն արդեն ազատվել է տասնյակ կիլոգրամներից և այժմ, իրեն հատուկ յուրօրինակ հումորով ու անկեղծությամբ, որոշել է դառնալ մոտիվացիայի աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են հավատը սեփական ուժերի հանդեպ:

Հրապարակված կադրերում կողք կողքի երևում են դերասանի՝ նախկինում ունեցած կազմվածքն ու ներկայիս տեսքը, կազմակերպված ու անճանաչելիորեն փոխված տեսքը:

«Դու ես քո ընկերը։ Հենց կմտածես որ մի քիչ չաղացել ես՝ հիշիր ինձ հենց կմտածես որ չի ստացվի նիհարել՝ նայիր ինձ Որոշեցի մոտիվացնեմ հուսահատ եղածներին Հավատացեք ինքներդ Ձեզ !!! »,— լուսանկարներին կից գրել է Տարոնը:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել