Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 13:25 26-05-2026

Բլոգեր Արտակ Ավետիսյանի մեղադրանքը փոխվել է․ ոչ թե ատելության խոսք, այլ խուլիգանություն

Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվել է խուլիգանության մեղադրանքը։

Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այն նույն ձայնագրությունը, որն առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է որպես խուլիգանություն։ Խուլիգանությունը ռեժիմի վերջին ամենասիրած հանցակազմն է, եթե այլ մասերով խնդիր է ունենում, արագ որակվում է խուլիգանություն»,- նշել է Մելիքյանը։

«Մարդիկ կարող են ասել՝ այդ խոսույթը լավն է, լավը չէ, ինչ ուզում եք՝ կարող եք քննարկել, բայց մի բան փաստ է՝ դա որևէ հանցագործություն չի կարող դիտվել, որովհետև ազատ խոսքի դրսևորում է, ատելության խոսք չէ։ Եթե մենք դասական ատելության խոսքի իրականացնող Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է, հակաժողովրդական»,- ընդգծել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել