copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:11 25-05-2026

Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից. Tasnim

Լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է: Հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

«Գործակալության կողմից հարցի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սաուդյան այս լրատվամիջոցի տվյալները, ինչպես և բանակցությունների մանրամասների վերաբերյալ նրա մյուս լրատվական հաղորդագրությունները, կեղծ են»,- մեկնաբանել է Tasnim գործակալությունը։

Այն նաև նշել է, որ «հուշագրի տեքստում այսօրվա դրությամբ չկան որևէ առաջարկներ ուրանը դուրս բերելու Իրանի պատրաստակամության մասին»։

Միևնույն ժամանակ, գործակալությունը չի հստակեցրել՝ արդյոք Իրանը պատրաստ կլինի՞ դուրս բերել ուրանը, հենց որ Թեհրանն ու Վաշինգտոնն անցնեն իրանական միջուկային ծրագրի հարցերի քննարկմանը։ Ինչպես նշել էր Իրանի ԱԳՆ-ն, կողմերը աշխատում են հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի տեքստի վրա։ Հենց որ այն մշակվի, Իրանն ու ԱՄՆ-ն կանցնեն իրանական միջուկային ծրագրի քննարկմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրների, պնդում էր, թե Իրանը, ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը՝ պայմանով, որ այն հանձնվի Չինաստանին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը