Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 11:26 25-05-2026

ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյում Էբոլայի ավելի քան 900 ենթադրյալ դեպքի մասին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց ԿԴՀ-ում Էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում՝ 101 հաստատված դեպք», – գրել է նա X հարթակում։

Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է 5 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր չորրորդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ներքին տեղահանված է։

«Բռնությունն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, այդ թվում՝ բժշկական և հումանիտար ոլորտի աշխատողներին։ Սա լրջորեն դժվարացնում է շփումների հսկման ընդլայնումը և վարակվածների ավելի շուտ հայտնաբերումը», – նշել է ԱՀԿ ղեկավարը։

Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ԿԴՀ​-ում և Ուգանդայում։ Մայիսի 22-ին կազմակերպությունը ԿԴՀ-ում ռիսկի մակարդակը բարձրացրել է «բարձրից» մինչև «շատ բարձր»։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակը բարդանում է այն բանով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլա վիրուսի հազվագյուտ տարբերակով, որի համար գոյություն չունի հավանության արժանացած պատվաստանյութ կամ հատուկ բուժում։

Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թ. Սուդանում և ԿԴ​​Հ-ում։

Այս բռնկումներից մեկը գրանցվել է Էբոլա գետի մերձակայքում, որից և հիվանդությունն ստացել է իր անվանումը։ Վարակվելու դեպքում մահացության միջին մակարդակը կազմում է մոտավորապես 50%։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել