copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:10 22-05-2026

2017-2026. այսօր նաև Արամ Մելիքյանի որդու «Վերջին զանգն» է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մայիսյան այս օրերին հանրապետության բոլոր դպրոցներում տոնական ու հուզիչ տրամադրություն է. հնչում է դպրոցական ամենասպասված ու միևնույն ժամանակ տխուր զանգը: Այս տարի ավարտական տոնն առանձնահատուկ է նաև սիրված շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանի ընտանիքում:

Այսօր նրանց ավագ որդու՝ Անրիի «Վերջին զանգն» է. նա ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը։ Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ ընտանիքի անդամները սոցցանցերի իրենց էջերում կիսվել են տոնական, ջերմ ու էմոցիոնալ կադրերով, որոնք անմիջապես գրավել են հետևորդների ուշադրությունը:

Անրիի մայրիկը՝ Լիլիթը, ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է անչափ տպավորիչ ու խորհրդանշական մի լուսանկարների համադրություն:

Նա ցույց է տվել, թե ինչպիսին էր Անրին 2017 թվականին, երբ դեռ առաջին դասարանցի էր՝ կապույտ դպրոցական համազգեստով ու պայուսակով, և ինչպիսին է այսօր՝ 2026 թվականին արդեն հասուն, բարձրահասակ պատանի:

Այս երկու լուսանկարների կողքին Լիլիթը տեղադրել է դպրոցական զանգի պատկերն ու խորհրդանշական «Ավարտ» գրությունը՝ ցույց տալով, թե որքան արագ են անցել դպրոցական տարիները: Հաջորդ հրապարակված կադրերում երևում է ողջ ընտանիքը՝ Արամը, Լիլիթը, Անրին և նրա քույրը Ստելլան։

Լուսանկարներում ու տեսանյութերում Անրին անդադար ժպտում է և անկաշկանդ ծիծաղում հարազատների կողքին՝ փոխանցելով իր բարձր ու տոնական տրամադրությունը:


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել