copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:48 22-05-2026

Women’s Club-ի աղջիկների շքեղ նվերները Լիլի Մորտոյի դստերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն սոցցանցերի իր էջերում կիսվել է տոնական տեսանյութով՝ ցուցադրելով, թե ինչպես են իրեն և նորածին դստերը՝ Ավրորային, դիմավորել տանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

Լիլի Մորտոն մեծ ոգևորությամբ մեկ առ մեկ ցուցադրել է այն բազմաթիվ նվերները, որոնք պատրաստել էին իր մտերիմները՝ Լուիզան, Մաշան, Սոնան և Տոման։ «Մորքուրիկների նվերը՝ AURORA-յին»,– հոլովակը մակագրել է մայրիկը։

Նորածին Ավրորայի առաջին նվերների թվում են՝ Վարդագույն բաճկոն՝ ուսերի հատվածում փոքրիկ դետալներով և նուրբ ծաղկային ասեղնագործությամբ, ինչպես նաև սպիտակ ու մանուշակագույն ծաղկավոր ամառային զգեստներ։

Ծաղկի թերթիկների տեսքով յուրօրինակ արևային ակնոց, բանտերով զարդարված գլխակապերի հավաքածու և նուրբ գուլպաներ։ Հատուկ ուշադրության է արժանացել փոքրիկ, բրենդային ոճով պատրաստված պայուսակը՝ զարդարված վարդագույն բանտիկներով ու ծաղկային պրինտով։

Նշենք, որ բոլոր հագուստներն ու խաղալիքները կախված են եղել մարգարտյա նուրբ կախիչներից, ինչն էլ ավելի շքեղ տեսք է հաղորդել տոնական անկյունին։

Երկրպագուները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին