Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 շաբաթ առաջ - 10:21 21-05-2026

Ակտիվ արցախցիները՝ թիրախում, Փաշինյանի պահվածքից մտահոգված են, ՌԴ-ում լուրջ են տրամադրված․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիան» կառավարությանը հայտնել է, որ առաջիկայում հնարավոր է վերանայվի գազի սակագինը։ Խոսքը, ըստ աղբյուրների, ոչ թե նվազեցման, այլ թանկացման մասին է։ Թեման արդեն քննարկվում է կառավարությունում, իսկ հայտը կարող է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՏԿԵՆ-ը չի հայտնել, թե Էմանուել Մակրոնի այցի ընթացքում քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի աշխատանքի արդյունավետության, ջրակորուստների և կոնցեսիոն պարտավորությունների հարցերը։ Նախարարությունը միայն նշել է, որ 2024-ից մինչև 2031 թվականը կառավարության և ընկերության միջև իրականացվում են ջրամատակարարման համակարգերի արդիականացման աշխատանքներ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, չի հայտնել՝ արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի աշխատանքի արդյունավետության, ջրակորուստների և կոնցեսիոն պարտավորությունների հարցերը։ Նախարարությունը միայն նշել է, որ 2024-ից մինչև 2031 թվականը կառավարության և ընկերության միջև իրականացվում են ջրամատակարարման համակարգերի արդիականացման աշխատանքներ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը եւ ճշտում են՝ արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին:

Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցե՞ք արդյոք դրան, թե՞ համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է։

Թե որ շրջանակներն են փորձում հանրային այդ տրամադրությունները շոշափել, դժվար է ասել, սակայն այս փաստն ինքնին հուշում է, որ հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։

Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝ բոլորը, իհարկե, շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ ՔՊ-ի դիրքերը «նախկինի պես ամուր չեն»։

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է, որ նրանք ոչինչ չեն հասկանում, «ինքը գիտի՝ ինչ է անում», եւ հավելել է. «Դրանց ասա՝ թող իրենց աշխատանքը կատարեն՝ ըստ պլանի, իրենց գործը չի, թե ես ինչ եմ անում ու ասում»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի, ՌԴ-ի եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։

Մեր տեղեկություններով, հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ ՌԴ-ում կեցությունը կդառնան օրերի հարց։

«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին Երեւանի ավելի քան 15 հասցեում իրականացված խուզարկությունները կատարվել են նաեւ արցախցիների տներում։

Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների թիրախում են հատկապես ակտիվ արցախցիները, որոնք այս շրջանում նախընտրական գործընթացներին են ներգրավված, աշխատում են ընդդիմադիրների շտաբներում։

Արցախցիները կասկած չունեն, որ իբր արցախցիների մասնակցությամբ այդ «մասկի շոուն», որը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, իշխանությունները բեմադրել են՝ նախեւառաջ արցախցիների շրջանում ռեյդ իրականացնելու եւ ակտիվ, եղանակ փոխող մարդկանց ձերբակալելու նպատակով։

«Փաստ» թերթը գրում է, որ քաղաքականության մեջ ինքնատիրապետումն ու սառնասրտությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեն, իսկ չափազանց հուզական և ագրեսիվ վարքագիծը կարող է վկայել ներքին անկայունության ու ռազմավարական խորության պակասի մասին։ Թերթը նշում է, որ հասարակությունը առաջնորդների մեջ պետք է գնահատի զսպվածությունն ու երկարաժամկետ մտածողությունը, հատկապես Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից