copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:10 20-05-2026

Մենք օրեցօր մոտենում ենք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը․ Արփինե Սարգսյան

Մենք օրեցօր ավելի ենք մոտենում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Այս մասին մայիսի 20-ին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվության ներկայացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Սարգսյանը «անշնորհակալ գործ» է անվանել վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ նշելը՝ պարզաբանելով, որ վերջնական որոշումը մնում է Եվրամիությանը։

«Այս գործընթացը հնարավորություն կտա արժանապատվորեն ճամփորդել, իսկ Հայաստանի իշխանություններին՝ իրականացնել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Մենք գործընկերներից ստացել ենք 52 առաջարկ և պատրաստ ենք կյանքի կոչել դրանք բոլորը։ Մենք կարևորում ենք նաև նախկինում նախաստորագրված փաստաթղթերի շրջանակներում դրույթների իրականացումը»,- ասել է Սարգսյանը։

«Հայաստանը ԵՄ-ի համար կանխատեսելի ու հուսալի գործընկեր է, և մենք մտադիր ենք ժամանակին ու հետևողականորեն իրականացնել Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները։ Հայաստանին մեծ աշխատանք է սպասվում։ Մեր թիմի առջև խնդիր է դրված երկխոսության մեկնարկից հետո անել ամեն ինչ, որպեսզի 2-3 տարվա ընթացքում կատարվեն ԵՄ բոլոր առաջարկները։

Մենք կանենք առավելագույնը գործընթացներն արագացնելու համար, ընդ որում՝ կարևոր է նաև իրականացման որակը։ Եթե շարունակենք նույն տեմպերով, և բոլոր միջոցառումները պատշաճ կերպով կատարվեն, շատ շուտով մեր քաղաքացիները կմոռանան վիզա ստանալու համար ԵՄ երկրների դեսպանատներ դիմելու խնդրի մասին»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին