Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:17 20-05-2026

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։ Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ։ Զախարովան նաև հիշեցրել է երեկ Սպիտակում տեղի ունեցած դրվագը, որտեղ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին գումարով բողոքի ցույցի գալու մեջ։

«Ցինիզմն սահմաններ պիտի ունենա, ինչու այս իրավիճակը վերագրվում է Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ոչ, մենք չենք, դա Փաշինյանն է»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել