Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 10:08 19-05-2026

Մինչև հունիսի 7-ը մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է․ Վահե Հովհաննիսյան

Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։ Մինչև հունիսի 7-ը մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։ Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։ Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեարկողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին»։

Աշխատել է պետք նաև «ՔՊ-ական բարբառով» խոսողների հետ։ Իհարկե, նրանց մեջ կա անհույս սուբկուլտուրա։ Բայց կան մարդիկ, ովքեր այնուհանդերձ ունեն խիղճ և մտածելու ունակություն։ Նրանց պետք է բացատրել, որ իրենց մոտիվացիան, իրենց շահը չեն իրականանալու ընդհանուր պարտության դեպքում։ Սուտ է, թե այս իշխանության վերարտադրման դեպքում դուք շարունակելու եք ձեր անձնական շահն առաջ տանել։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետև այս իշխանությունը սրընթաց սկսելու է Հայաստանի լուծարման՝ հանձն առած գործը։ Չի թաքցնում, որ տալու է, զիջելու է, ընդունելու է, ինչ ասեն անելու է։ Բա դո՞ւք ինչ եք անելու։ Ձեր գծած բոլոր անձնական ծրագրերը նույնպես ձախողվելու են ընդհանուրի հետ։ Արցախում նույնպես որոշ մարդիկ «անձնական շահ» էին առաջ տանում։ Ի՞նչ եղավ հետո։

Երեկվա նրա վարքագծից հետո ո՞նց կարող է իրեն հարգող մարդը քվեարկել նրա օգտին։ Բնականաբար, մի քանի հարյուր հազարը քվեարկելու է։ Սա է իրականությունը, բան չունեմ ասելու, բայց անձնապես մի´ եղեք դրա մեջ։ Պետական համակարգ, ի պաշտոնե լռողներ և այլք, նորմալ մարդիկ, մտածեք, թե ինչի´ն եք մասնակից լինում ձեր քվեարկությամբ։

Հունիսի 8-ին, երբ պարզ դառնա որ ձևավորվում է նոր սոլիդ իշխանություն, ՔՊ-ի օգտին քվեարկած մարդ չեք տեսնելու։ Չի լինելու մեկ մարդ, որ կասի «ես քվեարկել եմ նրա օգտին»։

Քվեարկածների 99 տոկոսը ընտրություններից հետո հանկարծ անհետանալու են։ Մարդիկ կեղծելու են իրենք իրենց։ Սա է, ցավոք, Հայաստանը։ Շատ ավելի ազնիվ կլինի ի սկզբանե չքվեարկել»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել