copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:47 18-05-2026

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ կառավարության պատրաստակամ է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, որն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Այս համատեքստում Աբիսողոմոնյանը կարևորել է նաև դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:

ԱԳՆ–ից հայտնել են նաև, որ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված