copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:26 18-05-2026

Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ կկորցնի իշխանությունը. միայն վախեցածն է այդպես գոռգոռում, լաչառանում. Անդրանիկ Թևանյան

«Փաշինյանը հերթական անգամ խայտառակ վարքագիծ է ցուցաբերել՝ շփվելով քաղաքացիների հետ, և հատկանշական է, որ նա հատկապես կանանց հետ խոսելիս է հիստերիկանում, լաչառանում է ու ոչ ադեկվատ, տղամարդուն ոչ հարիր պահվածք է դրսևորում»:

Այս մասին իր հրապարակած կարճ տեսանյութում ասում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:

«Փաշինյանն այսօր անդրադարձել է իր քաղաքական ընդդիմախոսներին ու անձնական վիրավորանքներ հնչեցրել, վիրավորել ընտանիքի անդամներին, այսինքն՝ ընտանիք է մտել: Սա մեկ բանի վկայութուն է՝ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, որովհետև միայն վախեցածն է այդպես գոռգոռում, լաչառանում, նա վախենում է որ կկորցնի իշխանությունը: Կոչ եմ անում չիջնել նրա մակարդակին ու փոխադարձ անձնական վիրավորանքներ չհնչեցնել: Անհրաժեշտության դեպքում նաև անձամբ Նիկոլ Փաշինյանին քաղաքական չափալախ տալ ու չվիրավորել ընտանիքի անդամներին:

Նիկոլ Փաշինյանը գնացող է, իսկ մենք մնացող. իրենք պետք է իմանան, որ իրենց արածների համար պիտի պատասխան տան», - ասում է Թևանյանը: