copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 22:51 17-05-2026

ԱՄՆ-ը շատ ավելի ուժգին կհարվածի Իրանին, եթե նա ավելի լավ առաջարկ չներկայացնի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի համար «ժամանակը սուղ է», և նախազգուշացրել է, որ եթե Իրանը գործարքի վերաբերյալ ավելի շահավետ առաջարկով հանդես չգա, «նրանք շատ ավելի ուժեղ կտուժեն»։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ Թրամփը ցանկանում է կնքել գործարք, որը կվերջացնի պատերազմը, սակայն Իրանի հրաժարումը կատարել նրա բազմաթիվ պահանջները և իր միջուկային ծրագրի հարցում գնալ էական զիջումների, կրկին օրակարգ է բերում ռազմական տարբերակի հարցը։

Սպասվում է, որ երեքշաբթի Թրամփը Սպիտակ տան Իրավիճակային կենտրոնում կհավաքի ազգային անվտանգության իր բարձրագույն թիմին՝ ռազմական տարբերակները քննարկելու համար, հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։

Կիրակի Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը։

Շաբաթ օրը Թրամփը Վիրջինիայում գտնվող իր գոլֆ-ակումբում հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի անդամների հետ՝ Իրանի հարցը քննարկելու համար, հայտնել է իրազեկ աղբյուրը։ Ներկաների թվում էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Պակիստանի ներքին գործերի նախարարը շաբաթ և կիրակի այցելել է Թեհրան՝ իրանցի բարձրաստիճան ղեկավարների հետ պատերազմի դադարեցման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։

Պակիստանը ԱՄՆ-ի և Իրանի միջև պաշտոնական միջնորդ է։ Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին, որը նույնպես միջնորդի դեր է կատարում, կիրակի բանակցություններ է վարել իր պակիստանցի գործընկերոջ և Իրանի արտգործնախարարի հետ։ Թրամփը Axios-ին ասել է, որ շարունակում է կարծել, թե Իրանը ցանկանում է գործարք կնքել, և նշել է, որ սպասում է իրանական թարմացված առաջարկին, որը, հուսով է, ավելի լավը կլինի, քան մի քանի օր առաջ արված վերջին առաջարկը։ Թրամփը հրաժարվել է նշել Իրանի հետ բանակցությունների կոնկրետ ժամկետ։

«Մենք ուզում ենք գործարք կնքել։ Նրանք այնտեղ չեն, որտեղ մենք ուզում ենք, որ լինեն։ Նրանք ստիպված կլինեն հասնել դրան, հակառակ դեպքում շատ ծանր կտուժեն, իսկ նրանք դա չեն ուզում»,- ասել է Թրամփը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն «նախկինից շատ ավելի ուժգին» կհարվածի Իրանին, եթե նրանք ավելի լավ առաջարկով հանդես չգան։

«Ժամացույցը տկտկում է։ Ավելի լավ է՝ շտապեն, այլապես նրանց ոչինչ չի մնա»,- ընդգծել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը